Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
Տեղի է ունեցել ԱՊՀ անդամ երկրների դատական փորձաքննության մարմինների ղեկավարների միջպետական խորհրդի ձևավորմանն ուղղված հերթական նիստը
Այսօր ԱՊՀ գործադիր կոմիտեում (ք.Մինսկ) տեսակոնֆերանսով և առկա ձևաչափով տեղի ունեցավ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների դատական փորձաքննության մարմինների ղեկավարների միջպետական խորհրդի ձևավորման մասին համաձայնագրի նախագծի համաձայնեցման նպատակով փորձագիտական խորհրդի հերթական նիստը:
Հայաստանի Հանրապետության կողմից ԱՊՀ անդամ պետությունների գործադիր մարմնին ներկայացված առաջարկության համաձայն նիստին որպես Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ՝ դատական փորձաքննության մարմնի ղեկավար, տեսակապի միջոցով մասնակցեց ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն, բժշկական գիտությունների թեկնածու Արգամ Հովսեփյանը:
Նիստի ընթացքում ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Հովսեփյանի և մասնակից այլ երկրների ներկայացուցիչների կողմից հնչեցին համաձայնագրի վերաբերյալ նախապես ներկայացված դիտողությունների և առաջարկությունների մասին կարծիքներ և քննարկվեց համաձայանագրի խմբարգրված տարբերակի մի շարք դրույթներ:
Օրակարգում ներառված և տեսակոնֆերանսի ընթացքում բարձրացված բոլոր հարցերի վերաբերյալ ծավալվեցին քննարկումներ՝ լսելով բոլոր մասնակից պետությունների ներկայացուցիչների կարծիքները և խնդրահարույց կետերի վերաբերյալ կատարվեցին քվերակություններ: Նիստն ամփոփվեց և սահմանված կարգի համաձայն ստորագրվեց ԱՊՀ գործադիր կոմիտեի կողմից կազմված նիստի արձանագրությունը։ Ձեռք բերվեց պայմանավորվածություն համաձայնագրի դեռևս չհամաձայնեցված որոշ դրույթների վերաբերյալ գրավոր ընթացակարգով դիրքորոշումների ներկայացման և հաջորդ նիստին նախապատրաստման մասին։
Ինչպես արդեն նշվել էր, տվյալ խորհրդի ձևավորումը կարևոր հարթակ կհանդիսանա ԱՊՀ անդամ երկրների դատական փորձաքննության մարմինների համագործակցության մակարդակի բարձրացման, երկարաժամկետ, համակարգված և բազմակողմ փոխգործակցության ապահովման, միասնական մեթոդաբանության ձևավորման, համագործակության առաջնահերթ ուղղությունների որոշման, դատափորձագիտական ոլորտում տեղեկատվական-վերլուծական և գիտամեթոդական աշխատանքների իրականացման, ԱՊՀ անդամ երկրների դատական փորձաքննության մարմինների գործնական փոխգործակցության և տեխնիկական աջակցության ծրագրերի համակարգման, դատափորձագիտական գործունեության ոլորտին առնչվող ազգային օրենսդրությունների միմյանց համապատասխանեցման և ներդաշնակեցման հարցերում աջակցության, ինչպես նաև ոլորտի կայուն զարգացման ապահովման շրջանակներում ի հայտ եկող այլ խնդիրների համակարգված լուծման արդյունավետ ուղիների մշակման համար:
28 Դեկտեմբեր 2016